Խախտվում են զինծառայողների և քաղաքացիական անձանց հիմնարար իրավունքները. ԲԴԽ անդամները՝ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալին
16:46 - 19 սեպտեմբերի, 2022

Խախտվում են զինծառայողների և քաղաքացիական անձանց հիմնարար իրավունքները. ԲԴԽ անդամները՝ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալին

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը, ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանը և Դավիթ Խաչատուրյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ընդունել են Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդանովային:
 
Հանդիպման ընթացքում ԲԴԽ անդամները շեշտել են, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով խախտվում են հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց մի շարք հիմնարար իրավունքներ, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված` կյանքի իրավունքը, 3-րդ հոդվածով սահմանված՝ խոշտանգումների և նվաստացուցիչ վերաբերմունքի արգելքը, և հույս են հայտնել, որ այս փաստը Եվրոպայի խորհրդի գործընկերների կողմից կարժանանա խիստ և հասցեական արձագանքի։
 
Քննարկման մասնակիցներն անդրադարձել են դատաիրավական ոլորտին առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի և պայմանավորվածություն են ձեռք բերել համանման հանդիպումները շարունակական դարձնելու և առկա համագործակցությունը խորացնելու վերաբերյալ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել