Շարունակվում են Արմեն Փամբուխչյանի շրջայցերն ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակավայրեր․ ԱԻՆ
16:49 - 19 սեպտեմբերի, 2022

Շարունակվում են Արմեն Փամբուխչյանի շրջայցերն ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակավայրեր․ ԱԻՆ

Շարունակվում են Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի շրջայցերն ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակավայրեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։ 
 
Գերատեսչության ղեկավարը սեպտեմբերի 19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ:
ԱԻ նախարար Ա. Փամբուխչյանի առաջին կանգառը մարզային փրկարարական վարչությունն էր: Նա տեղում ծանոթացել է իրավիճակին, զրուցել փրկարար ծառայության մարզային կառույցի ղեկավարության և աշխատակիցների հետ, տվել համապատասխան հանձնարարականներ:
 
Այնուհետև նախարար Փամբուխչյանն այցելել է Վարդենիս խոշորացված համայնք։ ԱԻ ղեկավարը հանդիպում է անցկացրել ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ: Կողմերը քննարկել են վերջին օրերին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր:
 
Նախարար Ա. Փամբուխչյանը վերահաստատել և վստահեցրել է, որ մարզային փրկարարական վարչությունը, հրշեջ-փրկարարները պատրաստ են լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները։
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը նախորդ շաբաթ այցելել էր նաև Վայոց ձորի և Սյունիքի մարզեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել