Ժամանակն է, որ զորքերը դուրս բերվեն, իսկ դիվանագետները վերադառնան սեղանի շուրջ․ Բլինքենը անդրադարձել է եռակողմ հանդիպմանը
13:28 - 20 սեպտեմբերի, 2022

Ժամանակն է, որ զորքերը դուրս բերվեն, իսկ դիվանագետները վերադառնան սեղանի շուրջ․ Բլինքենը անդրադարձել է եռակողմ հանդիպմանը

 Ինչպես հանդիպման ժամանակ նշեցի, ժամանակն է, որ զորքերը դուրս բերվեն, իսկ դիվանագետները վերադառնան սեղանի շուրջ։ Նման գրառում է արել Էնթոնի Բլինքենը իր թվիթերյան միկրոբլոգում՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 19-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել