Ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել հայ զինծառայողների 95 մարմին
 |factor.am|
13:39 - 20 սեպտեմբերի, 2022

Ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել հայ զինծառայողների 95 մարմին |factor.am|

factor.am: Ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել հայ զինծառայողների մարմիններ։ Տեղեկությունը հաստատեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նշենք, որ այսօր Ադրբեջանի բանտարկյալների և անհայտ կորած քաղաքացիների պետական ​​հանձնաժողովը հայտնել էր, թե հայկական կողմին է փոխանցվել 95 զինծառայողների մարմիններ։

ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հաստատեց այս թիվը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշել է, որ վերադարձված մարմինները ներառված են ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարած 207 զոհվածների և անհետ կորածների թվի մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել