Հայ-ադրբեջանական սահմանին կատարվողի լուծումը սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում աշխատանքն է․ Պուտին
14:31 - 20 սեպտեմբերի, 2022

Հայ-ադրբեջանական սահմանին կատարվողի լուծումը սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում աշխատանքն է․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին կատարվողի լուծումը Ռուսաստանի խորհրդատվական օգնությամբ սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում աշխատանքն է։

Օտարերկրյա դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ՌԴ նախագահը նշել է․ «Ընգծում եմ, որ մեզ մտերիմ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ անհանգստություն է առաջացնում։ Կոչ ենք անում բոլորին զսպվածություն դրսևորել, խստորեն պահպանել հրադադարը և վճռականորեն հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»։

Նրա խոսքով՝ պետք է ելնել այն բանից, որ վիճելի տարածքային խնդիրների լուծման բանալին Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում մասնագիտական, համատեղ աշխատանքում է։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել