Բլինքենը և Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում լարված իրավիճակը

 |armenpress.am|
20:04 - 20 սեպտեմբերի, 2022

Բլինքենը և Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում լարված իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում բանակցություններ են վարել՝ քննարկելով լարվածությունը Հարավային Կովկասում:

Այս մասին հայտնում է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը:

Բլինքենը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավված լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը հեշտացնելու և հակամարտության՝ երկարաժամկետ քաղաքական լուծմանը հասնելու գործում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել