Ըստ փաստաբանի՝ «Եռաբլուր»-ից բերման է ենթարկվել մոտ երեք տասնյակ անձ
09:44 - 21 սեպտեմբերի, 2022

Ըստ փաստաբանի՝ «Եռաբլուր»-ից բերման է ենթարկվել մոտ երեք տասնյակ անձ

«Եռաբլուր» զինվորական պանթեոնից, ըստ փաստաբան Վահան Հովհաննիսյանի, բերման է ենթարկվել մոտ երեք տասնյակ անձ։

Նրա խոսքով՝ զոհված զինծառայողների ծնողներից երկուսը (երկուսն էլ կին են) ունեն մարմնական վնասվածքներ․ «Մեկի ձեռքերն են վնասված, մեկի՝ մատը։ Հիմա ոստիկանության բաժնում են, դուրս կգան և կդիմեն բուժօգնության»։

 Ոստիկանությունից Infocom-ի հետ զրույցում հայտնեցին, որ ավելի ուշ տվյալներ կհաղորդեն։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ոստիկանական մեծաթիվ ուժեր էին կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել զոհված զինծառայողների ծողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին Պանթեոն՝ թույլ չտալու, որ Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել