Չպետք է թույլ տանք, որ մեր մեջ սերմանեն անճարության ու պայքարի անկարողության զգացումը․ Թաթոյան
13:39 - 21 սեպտեմբերի, 2022

Չպետք է թույլ տանք, որ մեր մեջ սերմանեն անճարության ու պայքարի անկարողության զգացումը․ Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես ասվում է հետևյալը․

«Ցավոք, ինքներս մեզ վրա ենք զգում` որքան կործանարար է վտանգը, երբ պետության ներսում պաշտոնն ու անձնական շահերն առավել են դասվում, քան երկրի անվտանգությունն ու պետականությունը:

Ինքներս ենք մեզ վրա զգում`  որքան կործանարար է վտանգը, երբ հանուն պաշտոնի «բարիքների», երկիրը կառավարողներն օտարանում են քաղաքացուց ու զբաղվում իշխանավեճով, երբ իրականացվում է հասարակության պառակտում, իսկ համերաշխությունը վերածվում թշնամանքի:

Չպետք է թույլ տանք, որ այս դժվար օրերը  մեր մեջ սերմանեն անճարության ու պայքարի անկարողության կործանարար զգացումը, որ ինչ-ինչ մարդկանց պաշտոնամոլությունն ու պայքարի անկարողությունը մեզ վերածեն անարժան սերունդի:

Պետությունն է մարդու իրավունքների իրական պաշտպանողն ու աջակցողը, իսկ այն զարգացնել կարող են միայն մարդիկ, որոնք ունեն գիտելիք ու հստակ պատկերացում իրենց քաղաքացիական առաքելության մասին, հասկանում են պետականության արժեքը:

Պետք է մեր խոսքով ու գործով արժանի լինենք Հայերենիքին, մեր արժանապատվության ու ամեն օրվա համար կյանքը զոհած հերոսների հիշատակին:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել