Որքան հուժկու է մարտահրավերը, այնքան զորեղ է մեր կամքն առ նպատակ․ Էդմոն Մարուքյան
13:50 - 21 սեպտեմբերի, 2022

Որքան հուժկու է մարտահրավերը, այնքան զորեղ է մեր կամքն առ նպատակ․ Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի ուղերձը ՀՀ Անկախության օրվա առթիվ:

«Այս օրերին Հայաստանն իր նորանկախ պատմության ամենաբարդ, մարտահրավերներով լի ժամանակաշրջանն է ապրում:

Սա միջազգային հարաբերություններում կամ հանրային գիտակցության մեջ երբեմն հանգեցնում է մի իրավիճակի, որտեղ, միգուցե, շատ արժեքներ կարող են սասանվել, ճկվել և կասկածի տակ դրվել, բայց անկախ պետություն ունենալու արժեքը չի կարող զիջվել կամ այլ կերպ սակարկվել։

Եվ որքան հուժկու է մարտահրավերը, այնքան զորեղ է մեր կամքն առ նպատակ։ Դեպի այդ հորիզոնը տանող ճանապարհն ինքն է դառնում մեր ուսուցիչը, որպեսզի մեզանում կերտենք առաքինի քաղաքացի և առաջադեմ հասարակություն։

Անկախ պետություն ունենալու և հետևաբար՝ այն փայփայելու, պաշտպանելու և հզորացնելու մեր անկասելի ձգտումն այսօր էլ անսասան է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ,

մաղթում բոլորիս նոր կորով և ուժ մեր պետականությունը պաշտպանելու և հզորացնելու առաքելության մեջ»,-ասված է ուղերձում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել