Չինաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Պուտինի ուղերձը
 |tert.am|
14:04 - 21 սեպտեմբերի, 2022

Չինաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Պուտինի ուղերձը |tert.am|

tert.am: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը, մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա տեսաուղերձը, որում նա հայտարարել է մասնակի զորահավաք:

«Մենք կողմերին երկխոսության և բանակցությունների միջոցով հրադադարի հասնելու, կողմերից յուրաքանչյուրի անվտանգության օրինական մտահոգությունները հաշվի առնող լուծումը հնարավորինս շուտ գտնելու կոչ ենք անում: Մենք նաև հուսով ենք, որ միջազգային համայնքը դրա համար հնարավորություն կստեղծի»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել:

«Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացիա անցկացնելու առաջարկին: Զորակոչի կենթարկվեն միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը: Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները», - ասել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողությանը մասնակցող մոբիլիզացված անձինք կստանան վարձատրություն և պայմանագրով ծառայող զինվորականի կարգավիճակ:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել