Շվեյցարիայի նախագահը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Անկախության օրվա առթիվ
 |1lurer.am|
15:19 - 21 սեպտեմբերի, 2022

Շվեյցարիայի նախագահը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Անկախության օրվա առթիվ |1lurer.am|

1lurer.am: Երևանում Շվեյցարիայի դեսպանատունը հայտնել է, որ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Իգնացիո Կասիսը շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

Իր ուղերձում նախագահ Կասիսը վերահաստատել է, որ Շվեյցարիան մնում է հուսալի գործընկեր Հայաստանի բարեփոխումների գործընթացում։

Նախագահն իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական էսկալացիայի առնչությամբ, որը բազմաթիվ մարդկային կյանքեր խլեց:

«Այս իրավիճակը պահանջում է հակամարտության երկարաժամկետ լուծում բանակցությունների միջոցով»,- նշել է Համադաշնության նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել