«Միր» վճարային համակարգի սպասարկման վերաբերյալ որոշումը ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն կկայացնեն․ ՀՀ ԿԲ

 |factor.am|
15:39 - 21 սեպտեմբերի, 2022

«Միր» վճարային համակարգի սպասարկման վերաբերյալ որոշումը ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն կկայացնեն․ ՀՀ ԿԲ |factor.am|

factor.am: ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են կառավարում իրենց ռիսկերը, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված։ Այս մասին հայտնեցին Կենտրոնական բանկից՝ պատասխանելով ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի սպասարկման վերաբերյալ հարցին։

«Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պատշաճ կտեղեկացնեն հաճախորդներին»,- ասացին կենտրոնական դրամատնից։

Նշենք, որ այսօր ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Հայաստանյան բանկերը դադարեցնում են ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի սպասարկումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել