«Սուրմալուի» շենքի փլուզման պատճառով  կա 3 տուժած․ նրանք հոսպիտալացվել են . ԱԻՆ խոսնակ
18:44 - 21 սեպտեմբերի, 2022

«Սուրմալուի» շենքի փլուզման պատճառով կա 3 տուժած․ նրանք հոսպիտալացվել են . ԱԻՆ խոսնակ

«Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքի փլուզման պատճառով 3 տուժածները հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, ներկա պահին հետազոտվում են, նախնական տվյալներով առողջական վիճակները գնահատվել է բավարար։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ պատի փլուզման հետևանքով երեք տուժածներից երկուսը շտապօգնության մեքենայով, իսկ երրորդը անձնական տրանսպորտով դիմել են բժշկական կենտրոններից մեկը։


«Նրանք նախնական բուժզննության փուլում են, ունեն սալջարդեր ու քերծվածքներ»,- հայտնում են նախարարությունից: 

Ինչպես արդեն հայտնել ենք սեպտեմբերի 21-ին՝ ժամը 17:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։

Ըստ նախնական տվյալների՝ կա 3 տուժած։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել