Ժամը 20:00-ի սահմաններում  Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը․ կա մեկ վիրավոր
22:16 - 21 սեպտեմբերի, 2022

Ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը․ կա մեկ վիրավոր

Սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:
Հայկական կողմից կա մեկ վիրավոր: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակը։ 
 
Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել