Երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների և նրանց տարածքային ամբողջականության պահպանումը խաթարելու ցանկացած փորձ անընդունելի է․ Իրանի խորհրդարանական հանձնաժողով
11:38 - 22 սեպտեմբերի, 2022

Երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների և նրանց տարածքային ամբողջականության պահպանումը խաթարելու ցանկացած փորձ անընդունելի է․ Իրանի խորհրդարանական հանձնաժողով

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը հայտարարություն է տարածել Հարավային Կովկասի տարածաշրջանում սահմանային վերջին բախումների վերաբերյալ՝ ընդգծելով երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների պահպանման և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է IRNA-ն։

Հայտարարության մեջ ասվում է, որ անցած ամիսների որոշ քայլեր, ցավոք, հող են նախապատրաստել այս զգայուն տարածաշրջանում քաղաքական և անվտանգային կարգերի խախտման համար։

Նշվում է, որ երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների և նրանց տարածքային ամբողջականության պահպանումը խաթարելու ցանկացած փորձ անընդունելի է և հակասում է միջազգային իրավունքի կանոններին։

Հանձնաժողովն իր հայտարարության մեջ կրկնել է Իսլամական Հանրապետության կոչը տարածաշրջանի երկրներին պահպանելու բարիդրացիություն՝ ասելով, որ երկիրը պատշաճ, հաստատակամ և օպերատիվ  պատասխան կտա Սիոնիստների և ՆԱՏՕ-ի կողմից հրահրվող խռովությանը աշխարհաքաղաքական սյուժեների ձևով։

Ըստ խորհրդարանական հանձնաժողովի՝ Իրանը կայուն խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող ցանկացած հավակնություն հեռու է համարում պատմական իրողություններից և այն ամենին, ինչ անհրաժեշտ է հարավկովկասյան տարածաշրջանին աշխարհաքաղաքական տեսանկյունից։

Հանձնաժողովը նաև նշել է, որ կշարունակի մշտադիտարկել իրադրությունը տարածաշրջանում և կպաշտպանի իրանական ազգի իրավունքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել