Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ լրագրողների նկատմամբ ԱԺ-ում կատարված ոտնձգության դեպքի առթիվ
12:39 - 22 սեպտեմբերի, 2022

Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ լրագրողների նկատմամբ ԱԺ-ում կատարված ոտնձգության դեպքի առթիվ

Սեպտեմբերի 15-ին MediaHub.am և Yerevan.Today լրատվական կայքերի լրագրողներ Անի Գևորգյանի և Սյուզի Բադոյանի, ինչպես նաև նույն լրատվական կայքերի օպերատորների նկատմամբ ՀՀ Ազգային ժողովում` պատգամավոր Քրիստինե Պողոսյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև ՊՊԾ ծառայողների կողմից կատարված ոտնձգությունների դեպքի առթիվ «ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոնը ՀՀ գլխավոր դատախազին է ուղարկել հանցագործության մասին հաղորդում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Հաղորդմամբ պահանջվել է նախաձեռնել քրեական վարույթ և այդ վարույթի շրջանակներում գնահատական տալ վերոհիշյալ արարքներին, որը, մեր համոզմամբ, համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածով նախատեսված արարքին (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) և 44-171-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի (Առողջությանը թեթեւ վնաս պատճառելու հանցափորձ)։

Հանցագործության մասին հաղորդման ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ 1-ին մեկնաբանության հղումով»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել