«Խնդրում ենք կանգնել Հայաստանի կողքին՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան». հայ դիզայներները Միլանում իրենց ձայնն են բարձրացրել
 |style.news.am|
13:53 - 22 սեպտեմբերի, 2022

«Խնդրում ենք կանգնել Հայաստանի կողքին՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան». հայ դիզայներները Միլանում իրենց ձայնն են բարձրացրել |style.news.am|

style.news.am: Միլանում ընթացող Emerging Talents Milan նորաձեւության միջոցառման ընթացքում հայ դիզայներներն աշխարհին կոչ են արել Հայաստանի կողքին լինել`դատապարտելով ադրբեջանական ագրեսիան:

Հագուստների ցուցադրությունը սկսելուց առաջ մեծ էկրանին է հայտնվել հետեւյալ գորւթյունը. «Մինչեւ ցուցադրությունը սկսելը, հայ դիզայներները բարձրացնում են իրենց ձայնը եւ խնդրում կանգնել Հայաստանի կողքին՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան»:

Հաղորդագրության ավարտին հայ դիզայներները Stand with Armenia գրությամբ շապիկներով, ոտքի են կանգնել հանդիսատեսի միջից եւ բարձրացել պոդյում: Քայլը հանդիսատեսի շրջանում ծափահարություններով է ընդունվել:

Նորաձեւության եւ դիզայնի պալատ ՀԿ-ը իր ինստագրամյան էջում տարածել է տեսանյութն ու լուսանկարները՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 13 -ին Ադրբեջանը հարձակում է սկսել եւ ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք, որի հետեւանքով զոհվել են հարյուրավոր զինվորներ, խաղաղ բակիչներ, գնդակոծվել են տներ եւ ենթակառուցվածքներ, սպանվել եւ անդամահատվել է 3 երեխաների մայր:

Ցուցադրությանը մասնակցել են Վահան Խաչատրյանը, Ֆաինան, Արիգա Թորոսյանը եւ Նելլի Սերոբյանը, ինչպես նաեւ LOOM Weaving, Kivera,  RUZANE (Ռուզաննա Վարդանյան), SONCESS եւ Just Black ապրանքանիշները ներկայացնող դիզայներները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել