Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքներում միակողմանի հանրաքվեներն ապօրինի են. Թուրքիայի ԱԳՆ
 |1lurer.am|
14:52 - 22 սեպտեմբերի, 2022

Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքներում միակողմանի հանրաքվեներն ապօրինի են. Թուրքիայի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Դոնեցկի և Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում առաջիկա հանրաքվեները կխոչընդոտեն Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերը՝ ասված է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Անհանգստացած ենք Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքներում միակողմանի հանրաքվեներ անցկացնելու փորձերով: Միջազգային հանրությունը չի ճանաչի այդ անօրինական քայլը: Հանրաքվեները կհանգեցնեն անկայունության խորացմանը»,- նշված է փաստաթղթում։

Թուրքիայի ԱԳՆ-ը վերահաստատել է իր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը:

«Այդ մասին հայտարարել ենք դեռ 2014 թ. Ղրիմի անօրինական բռնակցումից հետո»,- հավելել են գերատեսչությունում:

Նախօրեին Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Դոնբասի ժողովրդական հանրապետությունների խորհրդարանները, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի ռազմաքաղաքացիական վարչակազմերը որոշել են հանրաքվեներ անցկացնել Ռուսաստանին միանալու համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանը կաջակցի մեծամասնության որոշումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել