Բորելը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ հանրաքվեների պատճառով
 |news.am|
16:00 - 22 սեպտեմբերի, 2022

Բորելը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ հանրաքվեների պատճառով |news.am|

news.am: Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԵՄ-ի երկրները որքան հնարավոր է շուտ նոր պատժամիջոցներ կմտցնեն Ռուսաստանի դեմ Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններում եւ Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերում հանրաքվեների պատճառով։ «Լրացուցիչ սահմանափակիչ միջոցները Ռուսաստանի դեմ կմտցվեն անհապաղ, որքան հնարավոր է շուտ, մեր գործընկերների հետ համակարգմամբ»,- ասել է նա։

Բորելը նշել է, որ պատժամիջոցները լինելու են ինչպես անհատական, այնպես էլ սեկտորալ։

Նա նաեւ ավելացրել է, որ ԵՄ-ի երկրները կշարունակեն աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ ռազմատեխնիկա եւ զենք մատակարարելով։

Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների, ինչպես նաեւ Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի իշխանությունները սեպտեմբերի 20-ին որոշում են ընդունել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու հանրաքվեների անցկացման մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել