Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզի հայկական գյուղեր
 |1lurer.am|
16:43 - 22 սեպտեմբերի, 2022

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզի հայկական գյուղեր |1lurer.am|

1lurer.am: Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզի հայկական գյուղեր, որոնք վերջերս Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ ենթարկվել են հրետակոծության:

ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ՀՀ-ում ՄԱԿ-ի համակարգող Լիլա Փիթերս Յահյայի գլխավորությամբ, եղել են Գավառում, Շատվանում, Նորաբակում, Կութում, Սոթքում:

«Թիմը խորապես հուզվել է մարդկանց տոկունությամբ և խաղաղ ու անվտանգ ապրելու նրանց իրավունքը պաշտպանելու կոչով»,- նշված է Twitter-ում ՄԱԿ-ի գրասենյակի գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել