Երևանում դիտված փոշեփոթորիկի հետևանքով մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը
17:51 - 22 սեպտեմբերի, 2022

Երևանում դիտված փոշեփոթորիկի հետևանքով մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ սեպտեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում։

«Սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքում դիտված փոշեփոթորիկի հետևանքով, մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում և Արաբկիրում՝ 4․9 անգամ,

-Շենգավիթում՝ 8․4 անգամ,

-Նոր Նորքում՝ 12 անգամ։

-Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 16-ին, 17-ին, 19-ին, 20-ին, Շենգավիթում՝ սեպտեմբերի 17-ին, Արաբկիրում՝ սեպտեմբերի 17-ին, 19-ին, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 17-ին, 20-ին։

-Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 17-20-ը, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 18-ին և 20-ին։

-Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում, Շենգավիթում և Նոր Նորքում սեպտեմբերի 20-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել