ԱՄՆ դեսպանատունը հորդորում է իր քաղաքացիներին խուսափել ՀՀ որոշ տարածքներ այցելելուց
17:35 - 23 սեպտեմբերի, 2022

ԱՄՆ դեսպանատունը հորդորում է իր քաղաքացիներին խուսափել ՀՀ որոշ տարածքներ այցելելուց

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց։

Դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում է, որ դա պայմանավորված է «հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած ռազմական գործողություններով»։ 

Դեսպանատունը, մասնավորպես հորդորել է խուսափել այցելել.
- Տավուշի մարզ՝ Իջևանից հյուսիս՝ M4 մայրուղու երկայնքով  և դեպի արևելք բոլոր տարածքները, 
- Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից արևելք,
- Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից հարավ և M10 մայրուղուց արևելք,
- Արարատի մարզի Երասխ գյուղ,
- Վայոց ձորի մարզ՝ Եղեգնաձորից արևելք,
- Սյունիքի մարզ: 

Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղ այցելելը շարունակում է արգելված մնալ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել