Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և Արցախի վրա դրանց ազդեցությունը
18:18 - 23 սեպտեմբերի, 2022

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և Արցախի վրա դրանց ազդեցությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, մեկնարկած քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում այսօր ընդունել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին։

Քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և դրանց՝ Արցախի վրա ունենալիք ազդեցության ռիսկերը, անվտանգային, արտաքին և ներքին քաղաքական  մարտահրավերներն ու հաղթահարմանն ուղղված քայլերը։

Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, հատուկ անդրադարձ է եղել մայր Հայրենիքի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել