Հանդիպել են Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները |armtimes.com|
20:08 - 23 սեպտեմբերի, 2022

Հանդիպել են Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Այս մասին գրել է իր թվիթերյան էջում գրել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Գրառման համաձայն՝ կողմերը քննարկել են իրանա-ադրբեջանական հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը։

Իրանի արտգործնախարարն ավելի ուշ իր թվիթերյան էջում գրել է, որ հանդիպմանը վերահաստատել է Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը՝ բացահայտ և վճռական ընդդիմանալով տարածաշրջանի քաղաքական քարտեզի և սահմանների ցանկացած փոփոխության:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել