ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք Հայաստանի անվտանգության հարցը. Բլինքեն |1lurer.am|
11:43 - 24 սեպտեմբերի, 2022

ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք Հայաստանի անվտանգության հարցը. Բլինքեն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում ունեցած հանդիպման մասին:

«Երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում լավ հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցերը: ԱՄՆ-ը շարունակում է կողմերին կոչ անել մասնակցելու խաղաղ գործընթացին, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ»,- գրել է Բլինքենը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել