Իրանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ օգնելու լուծել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով․ Իրանի ԱԳ նախարար
16:57 - 24 սեպտեմբերի, 2022

Իրանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ օգնելու լուծել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն։ 

Նշվում է, որ Իրանի ԱԳ նախարարը խոսել է Հարավային Կովկասում փոփոխությունների վերաբերյալ որոշ հաղորդագրությունների ու վկայությունների մասին՝ վերահաստատելով Թեհրանի հստակ դիրքորոշումը՝ բացահայտ և վճռականորեն հակազդելու սահմանային ցանկացած փոփոխության։

Արտգործնախարարը հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հետ՝ օգնելու լուծել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով։

Ինչպես նշվում է Իրանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ, Ադրբեջանի ԱԳ նախարարը հերքել է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին պնդումները և նշել, որ Ադրբեջանը ձգտում է Հայաստանի հետ տարածքային և սահմանային վեճերը լուծել տարածաշրջանային համագործակցության միջոցով։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել