Ռաիսին կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել ցուցարարների դեմ
 |azatutyun.am|
17:19 - 24 սեպտեմբերի, 2022

Ռաիսին կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել ցուցարարների դեմ |azatutyun.am|

azatutyun.am: «Հարկավոր է վճռական միջոցներ ձեռնարկել այն մարդկանց դեմ, որոնք խաթարում են երկրի անվտանգությունն ու անդորրը»,- IRNA գործակալության փոխանցմամբ` այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ մեկնաբանելով երկրի ողջ տարածքով մեկ շարունակվող բողոքի ցույցերն ու դրանց ընթացքում արձանագրվող բռնությունները։

Reuters գործակալության հաղորդմամբ` ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 35-ի։ Զոհերի թվում թե բողոքի ակցիաների մասնակիցներ կան, թե անվտանգության ծառայությունների և ոստիկանության աշխատակիցներ։ Բողոքի ակցիաները մեկնարկեցին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ գլխաշոր կրելու կանոնները խախտելու համար բերման ենթարկված Մահսա Ամինիի՝ ոստիկանական բաժանմունքում արձանագրված մահվան մասին։

22-ամյա Մահսա Ամինին անցյալ շաբաթ Թեհրանում կոմայի մեջ է ընկել և մահացել այն բանից հետո, երբ նրան կալանավորել է Իրանի «բարոյական ոստիկանությունը»։ Այս ամենի հետևանքով ցույցեր են բռնկվել երկրի բազմաթիվ շրջաններում, այդ թվում՝ քրդական շրջանում, որտեղից էլ հենց Ամինին էր։ Այսպես կոչված «բարոյական ոստիկանությունն» Իրանում զբաղվում է այն կանանց հարցերով, որոնք խախտում են հագնվելու կաննոնները, հիմնականում չեն կրում հիջաբ։ Իրանական ոստիկանությունը  հայտարարել է, որ կնոջ մահը «դժբախտ դեպք» է, և հերքել է վատ վերաբերմունքի մասին մեղադրանքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել