ԱՄՆ-ն փորձում է խաթարել Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Վան Յի |1lurer.am|
17:27 - 24 սեպտեմբերի, 2022

ԱՄՆ-ն փորձում է խաթարել Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Վան Յի |1lurer.am|

1lurer.am: Թայվանի հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու փորձ է, հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Յին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը։

Նա նշել է, որ Վաշինգտոնը ցանկանում է ձախողել Չինաստանի խաղաղ վերամիավորումը: Վան Յին զգուշացրել է՝ Թայվանի հարցը Չինաստանի ներքին գործն է, և ԱՄՆ-ը չի կարող միջամտել առկա խնդիրների կարգավորմանը։

«Թայվանը ձգտում է անկախանալ, դա լրջորեն նվազեցնում է խաղաղ կարգավորման հնարավորությունը»,- ընդգծել է դիվանագետը:

Բլինքենն իր հերթին ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Թայվանի նեղուցում կայունության պահպանմանը՝ «Մեկ Չինաստան» սկզբունքին համապատասխան։

Կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայի շուրջ զարգացումներին: Պետքարտուղարը զգուշացրել է՝ եթե Չինաստանը փորձի աջակցել Մոսկվային, Վաշինգտոնը համապատասխան հակազդող քայլերի կդիմի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել