Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները
19:26 - 24 սեպտեմբերի, 2022

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները

Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Հասանովը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին ներկայացրել է Հայաստանի զինված ուժերի վերջին սադրանքների դեմ Ադրբեջանի բանակի ձեռնարկած վճռական միջոցառումներից հետո ստեղծված օպերատիվ իրավիճակի, ինչպես նաև բանակաշինության ոլորտում տարվող աշխատանքների մասին», - ասված է երկրի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության հեռանկարների շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել