Դրական պատասխան չկա՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Փաշինյան |factor.am|
15:46 - 25 սեպտեմբերի, 2022

Դրական պատասխան չկա՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Փաշինյան |factor.am|

factor.am: Ադրբեջանի կողմից դրական պատասխան չկա՝ արդյո՞ք ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններով։

Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում՝ անդրադառնալով ՄԱԿ-ում ունեցած իր ելույթին։

«ՄԱԿ-ում ունեցած իմ ելույթում ես մի պարզ հարց տվեցի․ Արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Եթե այդպես է, կարող ենք շարունակել խաղաղության պայմանագրի քննարկումը։ Ցավոք՝ դրական պատասխան չկա։ Հաարց․ ինչո՞ւ»,- գրել է Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել