Վթարային ջրանջատում է սպասվում Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն վարչական շրջաններում
12:28 - 26 սեպտեմբերի, 2022

Վթարային ջրանջատում է սպասվում Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 26-ին, ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ. Ուլնեցու 49, 51 շենքերի, Ադոնցի 12-14/7 զույգ համարի շենքերի, Ահարոնյանի փողոցի ջրամատակարարումը:

Ժամը 10:30-18:00-ն էլ կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Օստրովսկու, Խորենացու 4 նրբ., Որմնադիրների, Խորենացու 160-236 տների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել