Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիայի քաղաքականությունը «նպաստում է կայունությանն ամբողջ աշխարհում», այդ թվում՝ Հարավային Կովկասում

 |factor.am|
15:05 - 26 սեպտեմբերի, 2022

Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիայի քաղաքականությունը «նպաստում է կայունությանն ամբողջ աշխարհում», այդ թվում՝ Հարավային Կովկասում |factor.am|

factor.am: Ժամանակակից աշխարհը կարելի է անվանել համաշխարհային քաղաքականության մեջ անորոշության շրջան։ Եվրոպայի կենտրոնում պատերազմը ցնցում է ուժերի հավասարակշռությունն աշխարհում, խորացնում առաջատար տերությունների միջև հակասությունները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Տոկիոյում  ճապոնական լրատվամիջոցների հետ հանդիպմանը, գրում է Անադոլու գործակալությունը։

«Թուրքիան այն բացառիկ երկրներից է, որը շարունակում է Ռուսաստանի հետ երկխոսությունը»,- ասել է նա՝ նշելով, որ Անկարան ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հետ է։ Չավուշօղլուն նաև նշել է, որ Արևմուտքում կան դերակատարներ, որոնք հանդես են գալիս Ուկրաինայի պատերազմը շարունակելու օգտին։

«Այդ դերակատարները կարծում են, որ պատերազմի շարունակությունը կթուլացնի Ռուսաստանը։ Սակայն փաստն այն է, որ հիմնական վնասը կրում է Ուկրաինան»,- ասել է թուրք նախարարը։ Նա նշել է, որ Անկարայի քաղաքականությունը, իբր, նպաստում է կայունությանն ամբողջ աշխարհում։ Ըստ նրա՝ դրա վառ օրինակն են Թուրքիայի ջանքերը Լիբիայում, Բոսնիա և Հերցոգովինայում, Հարավային Կովկասում և Ուկրաինայում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել