Ղրղզստանը և Ուզբեկստանը սկսում են սահմանների համաձայնեցման գործընթացը
 |factor.am|
16:56 - 26 սեպտեմբերի, 2022

Ղրղզստանը և Ուզբեկստանը սկսում են սահմանների համաձայնեցման գործընթացը |factor.am|

factor.am: Ղրղզստանը և Ուզբեկստանը ստորագրել են արձանագրություն, որը թույլ է տալիս սկսել պետությունների միջև սահմանների համաձայնեցման ընթացակարգը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ղրղզստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից։

«Ղրղզստանի և Ուզբեկստանի հանրապետությունների ղրղզ-ուզբեկական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցով կառավարական պատվիրակությունները համատեղ նիստի արձանագրություն են ստորագրել, ինչը թույլ կտա սկսել Ղրղզստանի և Ուզբեկստանի պետական սահմանի առանձին հատվածների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագծի համաձայնեցման ընթացակարգը»,- ասել է խոսնակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել