Հունաստանի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան, որտեղ հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ
17:18 - 26 սեպտեմբերի, 2022

Հունաստանի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան, որտեղ հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը վաղը՝ սեպտեմբերի 27-ին, կայցելի Հայաստան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հունաստանի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ ԱԳ նախարարը Հայաստանում առանձնազրույց կունենա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը։ Ժամը 14։15-ին Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։ 

Հունաստանի ԱԳ նախարարին կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպմանը կմասնակցի նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ 

Ինչպես նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ, կքննարկվեն երկկողմ, տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել