Մենք սխալ ենք համարում, որ որեւէ կողմ զենք ուղարկի Ուկրաինա կամ Ռուսաստան. Իրան
 |news.am|
10:51 - 27 սեպտեմբերի, 2022

Մենք սխալ ենք համարում, որ որեւէ կողմ զենք ուղարկի Ուկրաինա կամ Ռուսաստան. Իրան |news.am|

news.am: Իրանն ու Ռուսաստանը ռազմական համագործակցության համաձայնագիր ունեն։ Բայց մենք չենք աջակցում ուկրաինական պատերազմի կողմերից ոչ մեկին, ինչը դրա շարունակման կհանգեցնի։ Այս մասին Al-Monitor-ին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Իրանն ԱԹՍ-ներ է վաճառում Ռուսաստանի Դաշնությանը։

«Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած պատերազմի՝ լինի դա Ուկրաինայում, Եմենում, թե Պաղեստինում։ Եվ մենք նաեւ մասնակցել ենք Ուկրաինայում խաղաղության եւ հրադադարի հասնելու ջանքերին։ Մենք սխալ ենք համարում, որ որեւէ կողմ զենք ուղարկի Ուկրաինա կամ Ռուսաստան։ Եվ մենք կշարունակենք օգնել քաղաքական երկխոսությանը եւ այս ճգնաժամի՝ քաղաքական բանակցությունների միջոցով լուցմանը»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել