Սպիտակ տունը մեկնաբանել է ՌԴ-ում ընթացող մոբիլիզացիան և Ուկրաինայի օկուպացված շրջաններում «հանրաքվեները»
 |factor.am|
14:55 - 27 սեպտեմբերի, 2022

Սպիտակ տունը մեկնաբանել է ՌԴ-ում ընթացող մոբիլիզացիան և Ուկրաինայի օկուպացված շրջաններում «հանրաքվեները» |factor.am|

factor.am: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի գրավյալ տարածքներում, այսպես կոչված, «հանրաքվեները միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են», գրում է VOA-ն։

«Դուք դա անմիջականորեն լսել եք Միացյալ Նահանգների նախագահից անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում: Սա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների խախտում է, որոնք ընկած են միջազգային համակարգի և ՄԱԿ-ի կանոնադրության հիմքում»,- ասել է նա։

Պատասխանելով Ռուսաստանում մոբիլիզացիայի մասին լրագրողների հարցին՝ Կարին Ժան-Պիերն ընդգծել է, որ ԱՄՆ-ը սահման է գծում Կրեմլի և Ռուսաստանի քաղաքացիների գործողությունների միջև։

«Մենք հստակ տարբերություն ենք դնում Ուկրաինայում Ռուսաստանի կառավարության, նրա զինված ուժերի գործողությունների և Ռուսաստանի քաղաքացիների միջև, որոնցից շատերը դեմ են արտահայտվել այս անարդար պատերազմին։ Մենք տեսնում ենք, որ ընդդեմ մոբիլիզացիայի բողոքի ցույցերը շարունակվում են Ռուսաստանում։ Այսպիսով, ցանկացածը, ով  հետապնդումների է ենթարկվում, անկախ ազգությունից՝ կարող է ԱՄՆ-ում ապաստան ստանալու դիմում  ներկայացնել։ Դրանցից յուրաքանչյուրը կդիտարկվի անհատական կարգով»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել