Թուրքիան ԱՄՆ-ին և Հունաստանին բողոքի նոտա է հղել

 |factor.am|
17:02 - 27 սեպտեմբերի, 2022

Թուրքիան ԱՄՆ-ին և Հունաստանին բողոքի նոտա է հղել |factor.am|

factor.am: Թուրքիան իր բողոքն է հայտնել Հունաստանին և ԱՄՆ-ին՝ կապված Էգեյան ծովի կղզիներում ամերիկյան արտադրության զրահատեխնիկայի տեղակայման հետ։ Այս մասին գրում է Անադոլու գործակալությունը։ Թուրքական ԱԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ բողոքի պատճառը Միդիլի ու Սաքիզ կղզիներում ԱՄՆ արտադրության զրահատեխնիկայի տեղակայումն է։

Նախօրեին Անկարայում Հունաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել։ Նշվում է, որ նշյալ տեղակայումը, իբր, Հունաստանի պայմանագրային պարտավորությունների խախտում է, որոնք բխում են Լոզանի և Փարիզի 1923 և 1947 թվականների պայմանագրերից։ Նման նոտա հանձնվել է նաև Անկարայում ԱՄՆ դեսպանին ու Վաշինգտոնի համապատասխան կառույցներին։

Հավելենք, որ ավելի վաղ Թուրքիան Հունաստանին մեղադրել էր Էգեյան ծովի կղզիներ զրահատեխնիկա տեղափոխելու մեջ։ Վերջին շրջանում Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ սրվել են։ 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել