Երկրաշարժ Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ. զգացվել է Շիրակի մարզում և Երևանում
18:38 - 27 սեպտեմբերի, 2022

Երկրաշարժ Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ. զգացվել է Շիրակի մարզում և Երևանում

Սեպտեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․93⁰ և արևելյան երկայնության 42․74⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում՝ 2-3 բալ և Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել