Ֆրանսիան պատվիրակություն կուղարկի Հայաստան` Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները գնահատելու համար |1lurer.am|
09:52 - 28 սեպտեմբերի, 2022

Ֆրանսիան պատվիրակություն կուղարկի Հայաստան` Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները գնահատելու համար |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Քննարկել ենք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին: Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, իսկ ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր»,- գրել է նա:

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատվիրակություն կուղևորվի Հայաստան` իրավիճակը գնահատելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել