Չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է․ Քոչարյանը՝ իշխանության շուրջ միավորվելու առաջարկի մասին
12:11 - 28 սեպտեմբերի, 2022

Չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է․ Քոչարյանը՝ իշխանության շուրջ միավորվելու առաջարկի մասին

Ռոբերտ Քչարյանը ներկայացրեց, թե ըստ իրեն՝ ինչ քայլեր պետք է արվի հիմա․

«Կան շատ պարզ քայլեր, որոնք օրհասական վիճակում պետությունները անում են․

Առաջինը դա հանրային կոնսուլիդացիան է․ սա ուղղակի անհրաժեշտ պայման է․ առանց սրա ոչինչ չի ստացվելու․ դա աբստրակտ չի լինում, դա լինում է բարձր նպատակների հասնելու համար։ Հիմա ի՞նչ մտքեր են հնչում․ միավորվենք, որ օգնենք ծանր որոշումներ կայացնելու համար․ գիտե՞ք՝ կոնսուլիդացիան իրականցնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, ոչ թե կապիտուլացիայի համար կոնսուլդիցիայի կարիք չկա, հակառակը՝ կապիտուլացիայի համար պետք է դեկոնսուլիդացիա։ Այս պարզ ճշմարտությունները իրար խառնել․ ուղղակի չեմ հասկանում՝ դա գիտակցաբար է արվում, թե ուղղակի նպատակասլված։ Կապիտուլացիան դեգրադացիա է առաջացնում, նաև անզորության զգացում․ սա է միգուցե պետք այն մարդկանց, որոնք կոչ են անում կոնսիդուլացվել, հանրային կոնսիդուլացիա կապիտուլացիայի համար»։ 

«Հնչում է նաև թեզ՝ միավորվենք իշխանության շուրջ։ Մոտավորապես ես ասացի նաև՝ ինչու է սա ինձ համար անհասկանալի, բայց փորձեմ պարզաբանել ավելի խորը։ Խնդիրը լուծելու համար առաջին հերթին պետք է ախտորոշես այդ խնդրի պրոբլեմը և չեզոքացնես այն։ Հիմա մեզ ասում են՝ միավորվենք պրոբլեմի շուրջ։ Մեր նպատակն ի՞նչն է՝ փրկել Հայաստա՞նը, թե՞ փրկել Հայաստանի պրոբլեմը։ Եվ սա բացարձակ ճշմարտությունը է ոչ միայն բժշկության մեջ․ կա ուռուցք, հեռացրեք»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ ոթե ուզում եք հանրային կոնսոլիդացիա, այն պետք է ունենալ բարձր, դժվար հասանելի, ժողովրդից կամք պահանջող նպատակների համար։

Այս կոնտեքստում, Քոչարյանի խոսքով, իշխանափոխությունը իմպերատիվ պահանջ է։

«Իշխանափոխությունը խորհրդարանական երկրում կարող է լինել ամբողջական, կարող է լինել մասնակի։ Օրինակ՝ եթե խորհրդարանը ընտրում է մեկ այլ վարչապետ, իրականում դա մասնակի իշխանափոխություն է, քանի որ վերահսկիչ փաթեթը մնւմ է այդ քաղաքական թիմի մոտ։ Եվ սա այն հարցն է, որ քննարկվելիք թեմա կարող է լինել քաղաքական դաշտում։

Մի բան ակնհայտ է․ մենք չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է, այդ միջավայրը մենք պետք է փոխենք»,- ընդգծեց նա։

Քոչարյանի խոսքով՝ երկրորդը պետք է լրջորեն զբաղվել բանակով։

«Վերջին իրադարձությունների հետ կապված կասեմ հետևյալը․ ինձ համար հասկանալի չէ, այն կորչուստների հարաբերակցցությունը, որը մենք ունեցանք։ Այդպիսի հարաբերակցություն չպետք է ունայինք, եթե զինվորը պաշտպանված լիներ։ Ասում ենք՝ փող ունենք․ ինչու մենք չենք կառուցել այնպիսի բնագիծ, որը լուրջ զսպող հանգամանք կլիներ հակառակորդի համար։ Ինձ համար ավելի քան երկու անգամ, երեք անգամ մեծ կորուստներ ունենալ պաշտպանության մեջ, նշանակում է մեկ բան․ որևէ դաս չենք քաղել 44-օրյա պատերազմից։ Երկու տարի անց ինչու չունենք հարվածային անօդաչու սարքեր․ և մի հավատացեք, որ հնարավոր չէ զենք գնել, մենք զենք գնում էինք և՛ ՌԴ-ից, և՛ Չինաստանից, և՛ Եվրոպայից և այլ տեղերից․ սա խնդիր չի»,- նշեց երկրորդ նախագահը։ 

Երրորդ քայլը, որը պետք է արվի, ըստ Քոչարյանի՝ անվտանգային ճարտարապետության վերագնահատումն է։

«Պետք է սթափ գնահատենք՝ ինչ գործոնները կամ ինչ պետույթունները կարող են ազդել Ադրբեջանի և Թուրքիայի վրա։ Եվ պետք է գնահատենք, որ այդ ազդեցության լծակները ՌԴ-ի կողմից և ՀԱՊԿ-ի կողմից շեշտակի նվազել են։ Ակնհայտ է, որ ՌԴ-ն անում է ամեն հնարավորը և անելու է ամեն հնարավորը, որ բախում չլինի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, բայց դրանք լինելու են քաղաքական, դիվանագիտական քայլեր։ Այսօր ՌԴ-ն ունի դաշնակցային հարաբերություններ նաև Ադրբեջանի հետ և մտածել, որ ՌԴ-ն կարող է ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ, ուղղակի անհեթեթություն է։ Այդ տեսանկյունից բավականին լավ միջավայր է ստեղծվել հակառուսական տրամադրությունները զարգացնելու համար Հայաստանում»,- նշեց Քոչարյանը։ 

Ռոբերտ Քոչարյանը հարց հնչեցրեց, թե բացի Հայաստանից էլ որ երկրի համար է կարևոր Սյունիքը։ Քոչարյանի խոսքով՝ Իրանի համար է կարևոր Սյունիքը։ Նրա կարծքով՝ երկու տարվա մեջ պետք է առնվազն երկու զորավարժություն իրականացնեինք Իրանի հետ հենց Սյունիքում, պայմանագրային բազա պետք է լիներ Իրանի հետ, և այդ ամենը զսպող հանգամանք կլիներ Ադրբեջանի համար։ Քոչարյանը նշեց, որ  նման կարգի խոսակցություն Իրանի հետ եղել է 2021թվականի մայիս ամսին, սակայն հայկական կողմը սառեցրել է, առաջարկն էլ, ինչպես Քոչարյանը նշեց, մերը չի եղել։ 

«Ես կարծում եմ՝ մենք պետք է վճռական քայլերի գնանք՝ գիտակցելով, որ այո, գուցե պետք է համոզել ՌԴ-ին, խոսքը չի գնում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, դա կլիներ ևս մեկ հիմարություն․ ՀԱՊԿ-ի շրջանակներում կան պայմանագրեր, որոնք շատ կարևոր են զենք-զինամթերք գնելու համար։ Ուղղակի համալրել նոր կոմպոնենտներով անվտանգային համակարգը․ ես համոզված եմ, որ դա հնարավոր է բացատրել դա ՌԴ-ին, միգուցե նաև եռակողմի մի նոր ֆորմատ ձևավորել, քանի որ շահերը համընկնում է, և ՌԴ-ն ջերմացնում է հարաբերությունները Իրանի հետ; Համոզված եմ, որ հնարավոր է պայմանավորվել, բացատրել նաև ԱՄՆ-ի հետ, դուր կգա՞ նրանց, առաջարկու՞մ են այլընտրանք, թե՞ ոչ»,- ասաց Քոչարյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել