Լավրովն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացումը  |tert.am|
14:51 - 28 սեպտեմբերի, 2022

Լավրովն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացումը |tert.am|

tert.am: 2022 թվականի սեպտեմբերի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցեր։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև երկու պետությունների համագործակցության օրակարգի արդի հարցերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել