ԱՄՆ-ի դեսպանությունը կոչ Է արել ամերիկացիներին՝ լքել ՌԴ-ն

 |armenpress.am|
16:56 - 28 սեպտեմբերի, 2022

ԱՄՆ-ի դեսպանությունը կոչ Է արել ամերիկացիներին՝ լքել ՌԴ-ն |armenpress.am|

armenpress.am:  Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունը ԱՄՆ-ի քաղաքացիներին հանձնարարում է՝ անհապաղ լքել Ռուսաստանը: «ԱՄՆ-ի քաղաքացիները չպետք է այցելեն Ռուսաստան: Նրանք, ովքեր ապրում կամ ճանապարհորդում են Ռուսաստանում, պետք է անհապաղ լքեն Ռուսաստանը, քանի դեռ սահմանափակ հնարավորություններ են մնում առեւտրային ուղեւորությունների համար»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը սեպտեմբերի 27-ին հրապարակվել է դիվանագիտական ներկայացուցչության կայքում:

Դեսպանությունում նշել են, որ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի երկքաղաքացիություն ունեցող անձինք կարող են զինվորական ծառայության կանչվել մասնակի մոբիլիզացման շրջանակներում. նման քաղաքացիների համար Ռուսաստանից մեկնումը կարող է սահմանափակվել:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Եթե դուք ցանկանում եք լքել Ռուսաստանը, հարկ է, որ դուք որքան հնարավոր է արագ ինքնուրույն պատրաստվել մեկնելու: Միացյալ Նահանգների քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար ԱՄՆ-ի դեսպանության հնարավորությունները եւ պայմանները, ներառյալ տրանսպորտի հասանելիությունը, կարող են անսպասելիորեն էլի ավելի սահմանափակվել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել