Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն այժմ գործում է նոր հասցեում
19:37 - 28 սեպտեմբերի, 2022

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն այժմ գործում է նոր հասցեում

ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, վերակառուցման աշխատանքներով պայմանավորված, այժմ գործում է նոր հասցեում (Հարավարևմտյան Բ-4 թաղամաս, Բաբաջանյան 21): Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:
Ազգային կենտրոնը նույն ծավալի բժշկական ծառայություններ է մատուցում «Սուրբ Աստվածածին ծննդատանը», որտեղ առանձնացված են մանկական և մեծահասակների ինֆեկցիոն ծառայություններ:
Այստեղ ստեղծված են անհրաժեշտ և բավարար բոլոր պայմանները թե՛ պացիենտների սպասարկման և թե՛ բժիշկների աշխատանքի համար:
 
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ծանոթացել է պացիենտների և բուժանձնակազմի համար ստեղծված պայմաններին, կարևորել անցումային փուլում հարմարավետության ապահովումը:
 
«Նորք» ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն ընդգրկված է առողջապահության նախարարության կապիտալ վերանորոգման և վերակառուցման աշխատանքների ծրագրում: Շինարարական աշխատանքներն արդեն սկսված են, առնվազն երկու տարի հետո կունենանք նոր ու վերազինված բժշկական կենտրոն:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել