Ֆրանսիայի հատուկ բանագնաց Բրիս Ռոքֆոյը կայցելի ՀՀ և Ադրբեջան

 |factor.am|
19:49 - 28 սեպտեմբերի, 2022

Ֆրանսիայի հատուկ բանագնաց Բրիս Ռոքֆոյը կայցելի ՀՀ և Ադրբեջան |factor.am|

factor.am: Հարավային Կովկասում Ֆրանսիայի հատուկ բանագնաց Բրիս Ռոքֆոյը կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը։

Նա կլինի Բաքվում, իսկ հետո Երևանում, նշել են նախարարությունից։

«Ի շարունակություն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու նրա հայ և ադրբեջանցի գործընկերների բանակցությունների՝ դեսպան Բրիս Ռոքֆոյը, որը Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնացն է, այս շաբաթ կուղևորվի Բաքու, այնուհետև Երևան», – նշել է պաշտոնյան։

Տեղեկացվում է, որ Ռոքֆոյը կլինի նաև Վրաստանում՝ ուժեղացնելու երկխոսությունը վրացական իշխանությունների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել