Թուրքիայի ԱԽ-ն հորդորել է ներգրավված բոլոր կողմերին «նպաստել Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատմանը»
 |azatutyun.am|
09:52 - 29 սեպտեմբերի, 2022

Թուրքիայի ԱԽ-ն հորդորել է ներգրավված բոլոր կողմերին «նպաստել Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատմանը» |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հորդորել է հայ-ադրբեջանական հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերին «նպաստել Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատմանը»։

Նախագահական նստավայրում Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ կայացած նիստից հետո խորհուրդը կրկին վճռական աջակցություն է հայտնել Ադրբեջանին, պնդելով, թե Բաքուն մեծ ջանքեր է գործադրում կայուն խաղաղության հասնելու համար։

«Բոլոր երկրները, հատկապես՝ տարածաշրջանի պետությունները, պետք է անկեղծ նպաստեն խնդրի կարգավորմանը, ոչ թե թեժացմանը»,- հայտարարել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն՝ առանց հավելյալ մանրամասների։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել