Երեկ Ադրբեջանը հարվածներ է հասցրել ինժեներական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումների ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյան
11:12 - 29 սեպտեմբերի, 2022

Երեկ Ադրբեջանը հարվածներ է հասցրել ինժեներական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումների ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյան

Տեղյակ եք՝ երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավարևելյան հատվածում Ադրբեջանի ԶՈՒ հերթական սադրանքն էին իրականացրել և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա ադրբեջանական ագրեսիայի հերթակա դրսևորումն է, ընդ որում՝ պիտի արձանագրեմ, որ ինժեներական աշխատանքներ է իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում և Ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Եվ սա ագրեսիվ գործողությունների և ագրեսիայի շարունակությունն է․ Հայաստանի տարածքը օկուպացված է, և մեր դիրքորոշումը միանշանակ և աներկբա է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվեն ՀՀ տարածքից։ 

Նաև ուզում եմ էսպիսի մի նրբության մասին ընդգծել։ Տեղյակ եք՝ մենք ԶՈՒ-երի բարեփոխումների լայնածավալ գրծընթաց ենք սկսել, և Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է էնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացնելու ԶՈՒ բարեփոխումները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել