Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Գեղարքունիքի մարզ

 |armenpress.am|
15:46 - 29 սեպտեմբերի, 2022

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Գեղարքունիքի մարզ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Գեղարքունիքի մարզ, որտեղ նրանց կներկայացվեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակավայրերը թիրախավորելու հետևանքները:

Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին դիմավորեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Նախատեսվում է այցելություն մարզի Կութ համայնք։ Այնուհետև Վարդենիսում բացման խոսքով հանդես կգա ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, իսկ մարզում իրավիճակը կներկայացնեն մարզպետ Կարեն Սարգսյանը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ինչին  կհաջորդի դիվանագետների և լրատվամիջոցների հետ հարց ու պատասխանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել