Առավոտվա դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ ՊՆ
09:30 - 30 սեպտեմբերի, 2022

Առավոտվա դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ ՊՆ

Սեպտեմբերի 30-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 28-ին ժամը 18։00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:  ԳՇ պետի տեղակալի խոսքով՝  հակառակորդը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ և ԱԹՍ-ներ։

Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 29-ին՝ կառավարության նիստի ժամանակ, ասաց, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավարևելյան հատվածում են Ադրբեջանի ԶՈՒ-երը հերթական սադրանքն իրականացրել և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել։

Ավելի ուշ ՊՆ-ն հրապարակեց հարձակման հետևանքով զոհված երեք զինծառայողների անունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել