Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
09:55 - 30 սեպտեմբերի, 2022

Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Չնայած Ադրբեջանի սադրանքներին` հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը: Այսպիսով, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունները, թե Հայաստանը փորձում է ձախողել բանակցությունները, անհիմն են: Հայաստանն, ինչպես և նախկինում, կառուցողական է, նպատակ ունի հասնել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և նույնն ակնկալում է նաև Ադրբեջանից»,- ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել