Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա իրավիճակը

 |armenpress.am|
11:25 - 30 սեպտեմբերի, 2022

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը սեպտեմբերի 29-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում, ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա իրավիճակը:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպման ընթացքում էրդողանը գոհունակություն է հայտնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև  գերիների փոխանակման գործընթացի հաջող ավարտի կապակցությամբ, ինչպես նաև ուկրաինական հացահատիկի փոխադրման գործընթացի հաջող ընթացքի վերաբերյալ:

էրդողանը նշել է, որ անհրաժեշտ են քայլեր լարվածությունը նվազեցնելու համար, որպեսզի ճանապարհ հարթվի ավելի դրական զարգացումների համար։

էրդողանն ընդգծել է, որ Ռուսաստանից դրական քայլեր են ակնկալվում այս գործընթացը հեշտացնելու համար, հատկապես Ուկրաինայի որոշ շրջաններ Ռուսաստանին միացնելու հարցում։

Կոչ անելով Ռուսաստանի նախագահ Պուտինին ևս մեկ հնարավորություն տալ բանակցությունների համար՝ էրդողանը ասել է, որ Թուրքիան պատրաստ է օժանդակող դեր խաղալ գործընթացում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել